Վենեսուելայում սննդի պակասի պատճառով առաջացած անկարգությունների արդյունքում ձերբակալվել է 400 մարդ


Վենեսուելայում սննդի պակասի պատճառով առաջացած անկարգությունների արդյունքում ձերբակալվել է 400 մարդ

  • 16-06-2016 17:36:13   |   |  Հասարակություն

Վենեսուելական զինվորականները Կումանա քաղաքում ձերբակալել են 400-ից ավելի մարդու այն բանից հետո, երբ սննդի պակասի պատճառով երկրում բռնկվել է փողոցային բռնությունների և խանութների թալանի ալիք: Interfax.ru-ի փոխանցմամբ` անկարգությունների ընթացքում մի քանի մարդ է զոհվել: 
 
«Ձերբակալվել է 400 մարդ, իսկ զոհվածները կապ չունեն թալանների հետ»,- ասել է տեղական կառավարման ղեկավար Լուիս Ակունան, ով թալանի պատասխանատվությունը դրել է ընդդիմության վրա: 
Նրա կարծիքով` կողոպտիչները կաշառված են եղել ընդդիմադիր ուժերի կողմից: 
Շրջանային իշխանությունները հայտարարել են, որ երկրում վայրագությունները սանձահարել է ընդդիմադիր աջ ծայրահեղական թևը: 
Վերջին տարիներին Վենեսուելայում բռնկված տնտեսական ճգնաժամը կապված է էներգետիկ ոլորտում առկա խնդիրներով: Երկարատև երաշտի հետևանքով հիդրոէլեկտրակայանները չեն կարողանում աշխատել ամբողջ հզորությամբ: Տնտեսական ճգնաժամը երկրում ուղեկցվում է բարձր գնաճով, գործազրկությամբ և առաջին անհրաժեշտության ապրանքների պակասով: 
Տնտեսական պահանջներով պայմանավորված բողոքի ակցիաներն արդեն ձեռք են բերել քաղաքական բնույթ: Ցուցարարները պահանջում են երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հրաժարականը, ով երկրում արտակարգ դրության ռեժիմ է մտցրել: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play