Ucom-ը ցուցադրելու է թենիսի «Մեծ սաղավարտի» մրցաշարը


Ucom-ը ցուցադրելու է թենիսի «Մեծ սաղավարտի» մրցաշարը

  • 27-06-2016 11:49:35   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Ucom ընկերությունը ձեռք է բերել թենիսի «Մեծ սաղավարտի» ամբողջ մրցաշարի Հայաստանում կաբելային հեռարձակմամբ ցուցադրման բացառիկ իրավունքը: Մրցաշարի մեկնարկային հատվածը՝ համաանգլիական ակումբի՝ Ուիմբլդոնի խաղերը հնարավոր է վայելել Eurosport ալիքների եթերում հունիսի 27-ից հուլիսի 10-ը:
 
«Ուիմբլդոնն, ինչպես միշտ, ներկայանում է նրբագեղության մի աշխարհի տեսքով, ուր իշխում են նրբաճաշակությունն ու ոճը, գերիշխում են սառնասրտությունը, ինքնատիրապետումը և տոկունությունը: Մեր բաժանորդները անգլիական լավագույն ավանդույթներով համեմված տեսարժան թենիսի ականատեսը կդառնան», - ասել է Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:
 
Այս ընթացքում Ucom-ի բաժանորդները հնարավորություն կունենան նաև մասնակցելու մեր ֆեյսբուքյան էջի վիկտորինային, որի հաղթողը կընտրվի պատահականության սկզբունքով և նվեր կստանա Eurosport ալիքի կողմից:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play