Վրաստանում վերացրել են պարտադիր զորակոչը բանակ


Վրաստանում վերացրել են պարտադիր զորակոչը բանակ

  • 27-06-2016 15:27:12   | Վրաստան  |  Հասարակություն

Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիի հրամանով վերացվել է բանակ զորակոչվելու պարտադիր պայմանը: 
 
korrespondent.net-ի փոխանցմամբ` Խիդաշելին նշել է, որ օրենսդիր մարմնին չի հաջողվել ընդունել համապատասխան օրենքը, սակայն ինքը գտել է ճանապարհը, որը նրան հնարավորություն կտա ընդունել համապատասխան որոշումը և հանդես գալ անհատական հրամանով: 
«Ես այստեղ ձեր ներկայությամբ ստորագրում են պարտադիր զորակոչի վերացման մասին կարգադրությունը, հետևաբար այս որոշումն արդեն ուժի մեջ է»,- ասել է նախարարը: 
Ավելի վաղ, Խիդաշելին գտնում էր, որ պարտադիր զորակոչի վերացման մասին որոշումն ուժի մեջ կմտնի 2017 թվականին: 
Ավելի վաղ, վրացի զինվորականները չէին մասնակցել ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժություններին ջրծաղիկի պատճառով:  
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play