ՔԿՀ-ում դատապարտյալի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ


ՔԿՀ-ում դատապարտյալի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

  • 29-06-2016 18:52:20   | Հայաստան  |  Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՔԿՀ-ում դատապարտյալ Հարություն Հարությունյանի ինքնասպանության դեպքի առթիվ։
 
2016 թ. հունիսի 25-ի վաղ առավոտյան ահազանգ է ստացվել, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող դատապարտյալ Հարություն Հարությունյանն ինքնասպանություն է գործել։
 
Նախնական տվյալներով՝ դատապարտյալը ՔԿՀ-ի թիվ 2 հիվանդասենյակում ինքնասպան է եղել՝ կտորե սավանով կախվելու միջոցով:
 
Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
 
Կատարվում է նախաքննություն:
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play