Աշխատանքային այց Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղ


Աշխատանքային այց Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղ

  • 04-07-2016 14:32:04   | Ռուսաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր այցելել է Մ. Վ․ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի (ՄՊՀ) Երևանի մասնաճյուղ: 
 
Նախարարը մասնաճյուղի ղեկավարության ուղեկցությամբ շրջայց է կատարել կրթական հաստատությունում, ծանոթացել բուհի գործունեությանը, ուսումնառության պայմաններին և կրթական ծրագրերին: Լևոն Մկրտչյանը, մասնավորապես, ծանոթացել է բուհի ընդունող հանձնաժողովի աշխատանքներին, հետաքրքրվել դիմորդների թվաքանակով: Նախարարը եղել է նաև բուհի գրադարանում, որտեղ ուսանողները հնարավորություն ունեն օգտվել Մոսկվայի պետական համալսարանի գրադարանից, այդ թվում` մեծածավալ էլեկտրոնային պաշարներից: Բուհական ենթակառուցվածքների ծանոթությունից հետո Լևոն Մկրտչյանը բուհի ղեկավարության հետ քննարկել է բուհի զարգացման հեռանկարները և զարգացման ծրագրերը:
Նշենք, որ համալսարանի Երևանի մասնաճյուղում, որի դասախոսական կազմը հիմնականում բաղկացած է Մոսկվայից ժամանած բարձրակարգ մասնագետներից, 2015-16 ուսումնական տարում սովորում է 65 ուսանող, նախապատրաստական կուրսում` ավելի քան 50 դիմորդ: Դասընթացներն անցկացվում են 7 մասնագիտություններով` կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա, էկոնոմիկա, իրավագիտություն, լրագրություն, լեզվաբանություն և միջազգային հարաբերություններ, բժշկական գործ:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play