«Հայաստանը Ռուսաստանից բացի, այլ երկրներ խաղողի մեծածավալ արտահանում չի իրականացնում».Ավագ Հարությունյան


«Հայաստանը Ռուսաստանից բացի, այլ երկրներ խաղողի մեծածավալ արտահանում չի իրականացնում».Ավագ Հարությունյան

  • 05-07-2016 14:09:16   | Հայաստան  |  Տնտեսություն

Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ Ռուսաստանի Դաշնության հետ կա պայմանավորվածություն, որ խաղողի արտահանման ծավալներն այս տարի ավելացվեն:  Նա նաև կարծում է, որ այդ  պայմանավորվածությունը կպահպանվի՝ անկախ ՌԴ-ի՝ Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների վերացնելուց:
 
 
«Պատժամիջոցների վերացումը, իհարկե, կազդի, բայց մենք այդ ծավալներն էլ չունեինք, որ փոխարինենք Թուրքիայի խաղողին: Այսինքն՝ էական ազդեցություն չի ունենա: Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները հանելը մեծ ողբերգություն չէ, սակայն հնարավոր է, որ Ռուսաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները 20-25 տոկոսով չիրականանան»,-ասաց միության նախագահը և նշեց, որ բացի Հայաստանը Ռուսաստանից, այլ երկրներ խաղողի մեծածավալ արտահանում չի իրականացնում:
 
 
«Մենք մեծ ծավալի որակյալ խաղող չունենք և ծավալային առումով Թուրքիային մրցակից չենք, խաղողի արտադրության ծավալով նա աշխարհում երրորդ տեղում է գտնվում »-ասաց Ավագ Հարությունյանը:
 
 
Ինչ վերաբերում է այս տարի խաղողի բերքի ծավալներին, Ավագ Հարությունյանը չնայած վաղ համարեց գնահատել, թե ինչպիսի բերք կունենանք, սակայն նշեց, որ տարին կլինի լարված, քանի որ գործարանները չեն կարող մթերել: «Ծավալներն անցած տարվա չափ կլինի, սակայն լարումը կպահպանվի, քանի որ մենք ունենք լճացում, չիրացում»,-ասաց Գինեգործների միության նախագահը:
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play