ՏՏ ոլորտի որակյալ մասնագետների առկայությունը Վանաձոր ու Գյումրի է ներգրավել Երևանում գործող հայտնի ընկերություններին


ՏՏ ոլորտի որակյալ մասնագետների առկայությունը Վանաձոր ու Գյումրի է ներգրավել Երևանում գործող հայտնի ընկերություններին

  • 07-07-2016 14:07:16   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Շուրջ մեկ տարի Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ) Լոռու և Շիրակի մարզերում իրականացրել է ծրագրավորման, մուլտիմեդիայի, համակարգչային ճարտարագիտության և գործարար անգլերենի դասընթացներ՝ ուղղված մարզերում տեխնոլոգիական ոլորտի մտածելակերպի ձևավորմանը, ինովացիոն մշակույթի զարգացմանը, ինչպես նաև երիտասարդներին դեպի տեխնոլոգիական ոլորտ ուղղորդմանը։
 
2015 թվականի հուլիսից մինչև 2016 թվականի հուլիսը դասընթացներ են կազմակերպվել Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոններում՝ Հայ օգնության ֆոնդի, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի, Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի և Եռաչափ մոդելավորման ուսումնական կենտրոնի հետ համատեղ: 
Ողջ կրթական գործընթացը հիմնված է եղել գործնական ուսուցման վրա։ Դասընթացների արդյունքում 345 երիտասարդ Շիրակի մարզից և 285-ը` Լոռու մարզից ձեռք են բերել ծրագրավորման ոլորտի գործնական գիտելիքներ, ինչպես նաև լավագույն առաջադիմություն ունեցողները հնարավորություն են ունեցել պրակտիկա անցնելու Գյումրիում և Վանաձորում գործող ՏՏ ընկերություններում: Ուսումնական ծրագիրը կազմված է եղել Հայաստանում առկա թափուր աշխատատեղերի և մասնագետների պահանջարկի հիման վրա, իսկ դասախոսները ոլորտի ընկերությունների գործող մասնագետներ էին:
Կրթական ծրագիրն արդեն իսկ գրանցել է իր հաջողությունները, մասնավորապես որակյալ մասնագետների առկայությունը Վանաձոր ու Գյումրի են ներգրավել Երևանում գործող մի շարք ընկերությունների: Ծրագրի ավարտին Գյումրիում իրենց մասնաճյուղերն են հիմնել Սիներջի Ինթընեշընլ Սիսթըմզ և ՎՕԼՕ ընկերությունները, իսկ Վանաձորում մասնաճյուղերի հիմնմանն ընդառաջ նեղ մասնագիտական դասընթացներ են սկսել ԱՅԹԻ Մարկետինգ և ԷՅԴԻՍԻ ընկերությունները։ 
ՀՀ երկրորդ և երրորդ քաղաքներում անվճար դասընթացների ավարտը կազդարարվի ավարտական աշխատանքների ներկայացման և վկայականների հանձման արարողություններով։ Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների ուսանողներից լավագույնները ներկայացնելու են քաղաքների կրթական, մշակութային, հասարարական և այլ կազմակերպությունների համար տեխնոլոգիական լուծումներ: Վկայականների հանձնման արարողությունը կկայանա հուլիսի 16-ին Գյումրիում և հուլիսի 23-ին՝ Վանաձորում:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play