«Սամցխե-Ջավախքում անցկացվում է խոշոր և մանր եղջերավոր անասունների պատվաստումն ու գրանցումը».Վրաստանի Գյուղնախ.


«Սամցխե-Ջավախքում անցկացվում է խոշոր և մանր եղջերավոր անասունների պատվաստումն ու գրանցումը».Վրաստանի Գյուղնախ.

  • 14-07-2016 14:56:09   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հուլիսի 13-ին Վրաստանի գործող վարչապետը ներկայացրել է «Վրացական երազանք» կուսակցությունից խորհրդարանական ընտրություններին մասնակցող 15 թեկնածուից բաղկացած կուսակցական ցուցակը: «Ըստ կուսակցական ցուցակի, ներկայացնելով հասարակությանը առաջին 15 թեկնածուին, ուզում եմ նշել, որ նրանցից 8-ը կին է, 7-ը՝ տղամարդ: Ես պատահականորեն չեմ մատնանշում ըստ ցուցակի թեկնածուների գենդերային հարաբերակցությունը: Կարծում եմ, որ մենք պետք է սովորենք նոր իրականությանը, որտեղ կանայք տղամարդկանց շարքերում զբաղեցնում են իրենց հասանելիք տեղերը», -հայտարարել է Վրաստանի վարչապետը: Նշենք, որ այսօր ներկայացված իշխող կուսակցության կուսակցական ցուցակում չկա ազգային փոքրամասնությունների ոչ մի ներկայացուցիչ:
 
«Իր ամբողջ կյանքը, իր ողջ ստեղծագործությունն ու մտքերը Իլյա Ճավճավաձեն նվիրել է մեր ազգին: Այսօր մենք հավաքվել ենք Սագուրամոյում (վայր, որտեղ սպանվել է Իլյա Ճավճավաձեն -խմբ.), հավաքվել ենք մի վայրում, որտեղ թևածում է Ճավճավաձեի հոգին: Մենք հավատարիմ կլինենք այն արժեքներին, որոնք նա քարոզում էր», -նեկայացնելով միաէթնիկ կուսսակցական ցանկը՝ հայտարարել է Վրաստանի վարչապետը:
«Սամցխե-Ջավախքում անցկացվում է խոշոր և մանր եղջերավոր անասունների պատվաստումն ու գրանցումը», -ասված է Վրաստանի Գյուղատնտեսության նախարարության տարածած հայտարարությունում: «Խոշոր և մանր եղջերավոր անասունների գրանցումը և պատվաստումը անցկացվում է երկրի ամբողջ տարածքում: Գործընթացը սկսված է Սամցխե-Ջավախքի, Քվեմո Քարթլիի շրջաններում և Աջարիայի Ինքնավար Հանրապետությունում: Անասուններին պատվաստում են և գրանցման մասին տվյալներ են գրառում համապատասխան էլեկտրոնային բազայում: Տվյալ դրությամբ երկրում գրանցված է 1 939 674 խոշոր և 140 466 մանր եղջերավոր անասուն: Էլեկտրոնային բազայում ընդհանուր առմամբ գրանցված է 994 058 գլուխ անասուն», -ասված է Վրաստանի Գյուղատնտեսության նախարարության հայտարարությունում:
Վիճակագրական տվյալների համաձայն՝ «ընթացիկ տարվա հունիսին Վրաստանն արտահանել է 167 900 000 դոլար ապրանք, ինչը 15%-ով պակաս է, քան 2015թ.-ի հունիսին: 2016թ. հունիսին ներկրված ապրանքի ծավալը ռեկորդային բարձր է 2011թ-ից: Ընթացիկ տարվա հունիսին երկիրը ներկրել է 1 046 000 000 դոլար արժողությամբ ապրանք»:
Վրաստանի Ազգային Բանկի որոշման համաձայն՝ լարին արտասահմանյան արժույթի համեմատ կրկին արժեզրկվել է: Հուլիսի 14-ին 1 ԱՄՆ դոլարը կարժենա 2.3527 լարի, իսկ 1 եվրոն՝ 2.6063 լարի:
 
http://armenian-community.ge/News/2038
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play