Հուլիսի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական գիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդին երեկ գիշեր Նիս քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ:
«Խստորեն դատապարտում ենք մարդկային կյանքի դեմ ուղղված այդօրինակ անմարդկային ոճրագործությունը և, հանուն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, Մեր զորակցությունն ու վշտակցությունն ենք հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին ու հարազատներին և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին», - ասված է Նորին Սրբության ցավակցագրում: