«Հիմա պետք ա դուրս գաս փողոց, փորձես միանալ զինված պայքարին». Պետրոս Ղազարյան


«Հիմա պետք ա դուրս գաս փողոց, փորձես միանալ զինված պայքարին». Պետրոս Ղազարյան

  • 18-07-2016 14:03:17   | Հայաստան  |  Քաղաքական

"Ուրվագիծ հաղորդման վարող, լրագրող Պետրոս Ղազարյանն իր ֆոյսբուկյան էջում գրել է․
 
"Եթե դու մտածում ես , որ իշխանությունը երկիրը էն վիճակի ա հասցրել որ բացի զինված պայքարը այլ ճանապարհ չկա, հակառակ պարագայում վտանգվածա մեր, մեր երեխաների ապագան ապա հիմա պետք ա դուրս գաս փողոց ,փորձես միանալ զինված պայքարին ։ 
 
Բայց եթե դու քո հով սենյակում նստած սառը սուրճի բաժակը կողքիդ կոչ ես անում փրթել թափել իշխանություններին շատ լավ իմանալով ,որ պատասխան փրթոցու թիրախը հաստատ դու չես այլ Սասնա Ծռերի տղերքը` դու ով ես՞՞՞։Ընդամենը ֆեյսբուքյան աբիժնիկ,անպատասխանատու մարդ։
 
Կարդացի մի քանի ՀՀԿ ական պատգամավորների հարցազրույցը`ասում են զիջման չենք գնա, պահանջները չենք կատարի։Դե հա։
Եթե պետությունն կատարում ա զինված գրոհայինների պահանջը `վերջ պետությանը։ Բայց էս մեդալի մի կողմնա։
 
Եթե իշխանությունը էսքան չնվաստացներ, չզզվացներ մարդկանց  եթե չկեզծեր ընտրությունները ,իշխանությունը չծառայեցներ սեփական հարստացման համար։ Դատական ուժային մարմինները որպես գործիք չօգտագործեր ուժի դիրքերից մնացածին ճնշելու համար միգուցե հակառակ կողմից ուժի կիրառումը մեր քաղաքացիների մի մեծ շերտի մոտ աջակցություն չստանար։
 
Մարդիկ ուրախանում են որ վերջապես իշխանության հետ իր լեզվով են խոսում։
 
Ցավոք մեր իշխող վերնախավը ունակ չէ ադեկվատ լուծումներ գտնել ։Բթացելա անընդհատ քծնելուց և ինքնուրույնությունից խուսափելուց։
Իսկ մարդ սպանելը, պատանդելը հենց մարդասպանություն ա։Վեհ նպատակների մասին պատմեք սպանվածի և գերևարվածների հարազատներին"։
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play