Զինված խումբը պատրաստ է պատանդներին ազատ արձակել


Զինված խումբը պատրաստ է պատանդներին ազատ արձակել

  • 20-07-2016 11:54:31   | Հայաստան  |  Քաղաքական

Armtimes.com-ի հարցերին պատասխանում է «Սասնա ծռեր» խմբի խմբի անդամ Պավել Մանուկյանը:

Պարոն Մանուկյան, գիշերը խաղա՞ղ է եղել:

-Մեզ մոտ գիշերները խաղաղ են լինում:

Ոստիկանության հետ բախումներ, տարածք մուտք գործելու փորձեր չե՞ն եղել:

-Ո՞նց է  հնարավոր ոստիկանությունը խելագարների հետ բախում ունենա:

Երեկ ձեր շարժան համակիրները հայտարարում էին, որ ջրի խնդիր ունեք, կա՞ նման բան:

-Մեզ մոտ ջրի խնդիր չկա, սնունդի խնդիր ունենք իհարկե, բայց ոչինչ, էստեղ մի քանի հատ չաղ շուն ենք տեսել (ծիծաղում է):

Իսկ պատանդներն ի՞նչ վիճակում են:

-Էդ պատանդ բառը մի օգտագործեք, երեւի որ բաց թողնենք նրանց, էլ չգնան:

Այդքան լավ հարաբերություններ ունե՞ք:

-Այո, նրանք լավ վերաբերմունք երբեւիցե չեն տեսել, մենք երբեք նրանց պատանդի կարգավիճակով չենք պահել, ե՛ւ սնունդով, ե՛ւ ջրով ապահովում ենք, ոչ մի վայրկյան նրանց հանգիստը չի խաթարվում: Ո՞նց կարող է մենք պատանդի կարգավիճակով պահենք իրենց, դուք կարո՞ղ է իսկական տեռորիստի տեղ եք դրել մեզ:

Մեզ  երեկ  ԱԱԾ-ից առաջարկեցին պատանդներից մեկին բաց թողնել գնդապետի հոգեհանգստի հետ կապված, մենք էլ ասացինք, եթե տենց մտահոգ եք՝ չորսին էլ բաց ենք թողնում, դուք Գասպարյան Վովային բերեք ստեղ... այ դա պատանդ կլիներ:

Իսկ կարելի՞ է հեռախոսը փոխանցեք Վալերի Օսիպյանին:

-Չի խոսում:

Իսկ փոխոստիկանապե՞տը:

-Չեն վեցնում, աղջիկս, ասում եմ քեզ:

Իսկ ձեզ հետ խոսո՞ւմ են:

-Ինչի մենք վայրենի՞ ենք, որ մեզ հետ չշփվեն:

Պարոն Մանուկյան, երեկվա կրակոցներից հետո Խորենացու փողոցում խուճապ ստեղծվեց, կրակոցներն իսկապես օ՞դ էին ուղղված:

-Մենք օդ ենք կրակել, այսօր էլ ենք կրակելու, եթե մարդկանց բռնության ենթարկեն:

Չե՞ք վախենում, որ այսօր էլ կլինի երեկվա նման խուճապ:

-Ինչի երեկ խուճա՞պ է եղել:

Ցուցարարները մտածում էին, որ փոխհրաձգություն է սկսվել:

-Չէ, դրանք այդ կրակոցները չէին, դրանով զգուշացնում էինք, որ մյուս անգամ ժողովրդի վրա ձեռք չբարձրացնեք:

Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play