«Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք» համաքաղաքային բակային փառատոնի «Հեծանվավազք» մարզաձևում հաղթել է Նորք-Մարաշի թիմը


«Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք» համաքաղաքային բակային փառատոնի «Հեծանվավազք» մարզաձևում հաղթել է Նորք-Մարաշի թիմը

  • 28-07-2016 15:30:54   | Հայաստան  |  Սպորտ

Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթի 2016 թվականի մրցաշարի «Հեծանվավազք» մարզաձևում հաղթել է Նորք-Մարաշ վարչական շրջանը ներկայացնող հեծանվորդների եռյակը:
 
Երկրորդը նուբարաշենցի հեծանվորդների եռյակն է, իսկ մրցանակային եռյակը եզրափակել է Աջափնյակ վարչական շրջանի հեծանվորդների թիմը: Առաջին երեք տեղեր զբաղեցրած թիմերը պարգևատրվել են մեդալներով ու պատվոգրերով: Պարգևատրվել են նաև առանձին վարժություններում լավագույնը ճանաչված հեծանվորդները: 
 «Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք» խորագրով համաքաղաքային բակային ավանդական այս փառատոնում լավագույնները դեռևս հայտնի չեն շախմատ, շաշկի և  ատլետիկա մարզաձևերից: Բոլոր մարզաձևերի հաղթողներին ավելի ուշ կհանձնվեն նաև գավաթներ, իսկ փառատոնում ընդհանուր հաշվարկով հաղթած վարչական շրջանի թիմը կպարգևատրվի Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթով: Հիշեցնենք, որ բակային այս փառատոնն անց է կացվում Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրի համաձայն:
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play