ՓՄՁ-ների համար մշակվել է մաքուր արտադրության ուղեցույց


ՓՄՁ-ների համար մշակվել է մաքուր արտադրության ուղեցույց

  • 03-08-2016 12:49:04   | Լոռու մարզ  |  Տնտեսություն

ՀՀ Լոռու մարզում կայացել է Եվրամիության ֆինանսական աջակցությամբ իրականացվող  ՌԱՄԱ  (Ռեսուրսների արդյունավետություն և մաքուր արտադրություն) շահագրգիռ կողմերի հինգերորդ համաժողովը, որն ուղղված է խթանելու փոքր և միջին ձեռնարկություններում թափոնների կրճատմանն ու օգտագործմանը: ՌԱՄԱ ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) գլխավորությամբ, «Կանաչ տնտեսություն Արևելյան գործընկերության տարածաշրջանում» (EAP Green) ծրագրի շրջանակներում: 
 
Համաժողովն ուղղված է Հայաստանում ռեսուրսների արդյունավետություն և մաքուր արտադրություն ծավալելու մտածելակերպի, սկզբունքների, տերմինաբանության տեղայնացմանը և զարգացմանը,  ինչպես նաև շահագրգիռ նախարարությունների, պետական, մասնավոր և հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ քննարկումների իրականացմանը: Այն կազմակերպվում է շահագրգիռ խմբերի միջև համագործակցության խթանման և փոխըմբռնման դյուրացման նպատակով:
«Կանաչ տնտեսություն Արևելյան գործընկերության տարածաշրջանում» ծրագիրն աջակցում է Հայաստանի կառավարությանը անցում կատարելու դեպի կանաչ տնտեսություն և, այդուհանդերձ, առանձնացնելու տնտեսական աճի գործառույթը ռեսուրսների սպառումից և բնապահպանական դեգրադացիայից:
Համաժողովին մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ, Եվրամիության  Կանաչ տնտեսություններ Արևելյան գործընկերության տարածաշրջանում (EaP GREEN) ծրագրի պատասխանատու Խաչիկ Հակոբյանը, ՀՀ Լոռու մարզպետի տեղակալ պարոն Հովհաննես Թադևոսյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության միջազգային օգնության համագործակցության պատասխանատու պարոն Ջոն Բարկերը, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) ծրագրերի ղեկավար տիկին Անահիտ Սիմոնյանը:
 
Խաչիկ Հակոբյանը, ողջունելով կանաչ տնտեսվարման սկզբունքների ներդրման քաղաքականությունը՝ մասնավորապես նշել է. Ծրագրի շրջանակներում ստեղծվող ՌԱՄԱ ակումբները շարունակական կերպով կծառայեն Հայաստանում կանաչ տնտեսության ներդրմանը: Ծրագրի շրջանակներում վերապատրաստված փորձագետներն ու մշակված ուղեցույցերն առկա տեխնոլոգիական լուծումները ՌԱՄԱ ակումբների միջոցով հասանելի կդարձնեն տնտեսվարողների համար: Վերջինս հայտնել է նաև, որ ծրագրի ավարտին ակնկալվում է ստեղծել կանաչ տնտեսության ազգային կենտրոն:
 
Համաժողովի ընթացքում ներկայացվել են «Ռեսուրսների արդյունավետ օգտագործում և մաքուր արտադրություն  ՓՄՁ ների համար»  ուղեցույցի հիմնարար սկզբունքները, քննարկվել են  ռեսուրսների արդունավետ օգտագործման և մաքուր արտադրության մեթոդաբանությունը, ներկայացվել է ՌԱՄԱ փորձաքննություն անցած ՓՄՁ-ների փորձը։ 
 
Բիզնեսի զարգացման, մրցունակ արտադրանքի ստեղծման, շուկայական տնտեսությունում գործող ցանկացած ընկերության համար անհրաժեշտ է էկոլոգիապես անվտանգ, աշխարհում ընդունված մեթոդների, միջոցների ու գործիքների ներդրումը:  Այս նպատակին էլ կծառայի մշակված ուղեցույցը:
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play