Պուտինը և Էրդողանը քննարկելու են երկկողմ հարաբերությունների վերականգման տեմպերը


Պուտինը և Էրդողանը քննարկելու են երկկողմ հարաբերությունների վերականգման տեմպերը

  • 04-08-2016 17:31:33   | Ռուսաստան  |  Միջազգային

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիբ Էրդողանը ինչպես և սպասվում էր քննարկելու են երկկողմ հարաբերությունների վերականգման տեմպերը և Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակը: Interfax.ru-ի փոխանցմամբ` այդ մասին հաղորդել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը: 
 
«Մինչ հայտնի դեպը` ռուսական ինքնաթիռի ողբերգությունը, Ռուսաստանին և Թուրքիային միավորում էին գործըկներային հարաբերությունների առաջընթացը, իսկապես աշխատանք էր տարվում առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության ուղղությամբ, եղել է նաև հագեցած քաղաքական երկխոսություն»,- ասել է Պեսկովը` ընդգծելով, որ բացի այդ, կան ընթացիկ հարցեր կապված տնտեսական գործունեության հետ: 
Նրա խոսքերով` կարելի է համարձակորեն կանխատեսել, որ կարծիքների հանգամանալից փոխանակում է լինելու տարածաշրջանային հարցերի հետ կապված, այդ թվում իրավիճակը Սիրիայում:  
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play