Հայաստանում քաղաքականությունը պետք է դնել տեսական-փիլիսոփայական հիմքերի վրա. մտավորականներ (տեսանյութ)


Հայաստանում քաղաքականությունը պետք է դնել տեսական-փիլիսոփայական հիմքերի վրա. մտավորականներ (տեսանյութ)

  • 22-08-2016 13:46:12   | Հայաստան  |  Քաղաքական



Քաղաքականությունը պետք է դնել հիմնավոր տեսական-փիլիսոփայական հիմքերի վրա, որպեսզի հնարավոր լինի վերացնել հասարակության շրջանում առկա դժգոհության պատաճառները և ավելի արդյունավետ կերպով կառավարել երկիրը: Նման համոզմունք օգոստոսի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեցին սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը և փիլիսոփայական գիտությունների դոկտոր Վիլ Պողոսյանը: 
 
Վերջիններիս պնդմամբ` Հայաստանում առաջացած քաղաքական ճգնաժամի և զարգացումների հիմնական պատճառը երկրի իշխանությունների կողմից կառավարման խորհրդարանական համակարգի անցումն է: 
Սոցիոլոգ Ա. Ադիբեկյանի խոսքերով` վերջին զարգացումները կապված են ոչ թե սոցիալական խնդիրների հետ, այլ թե ինչպես են տարբեր սոցիալական խմբերն ընկալում դրանք: 
Ըստ նրա` բոլոր հասարակական-քաղաքական հնչեղություն ունեցող գործողությունները պետք է պարտադիր հենվեն լուրջ տեսական և հետազոտական հիմքերի վրա: 
Սոցիոլոգը բերում է Ջոն Քենեդու օրինակը, երբ վերջինս նախագահ դառնալիս գիտակցում է, որ իր գիտելիքներն ու կարողությունները բավարար չեն երկիրը կառավարելու համար. Այդ ժամանակ նա ստեղծում է մասնագետների մի խումբ, որն իրեն օգնելու էր երկրի ղեկավարման հարցում, մինչդեռ մեր կառավարությունն ու նախարարությունները նման փորձագիտական խմբեր չունեն: 
«Հանրային խորհուրդներ են ստեղծում, որոնք իրենցից ոչինչ չեն ներկայացնում, քանի որ դրանց կազմում մասնագետներ չեն ընդգրկված»,- ասաց նա` հավելելով, որ պատճառների պատճառը հայերի գծային, ոչ թե ծավալային մտածողությունն է, ինչն արդյունք է Հայաստանում կրթական համակարգի` 21-րդ դարին մտածողությանը չհամապատասխանելը:
Վիլ Պողոսյանի կարծիքով` ստեղծված իրավիճակից դուրս գալու համար քաղաքական իմաստություն է պետք: 
Նրա համոզմամբ` «Սասնա Ծռեր»-ի ռազմական ելույթը ցույց տվեց, որ կառավարման խորհրդարանական համակարգի անցման ողջ գործընթացը կեղծ է և ոչ ժամանակին: 
«Այստեղ իշխանության գոևատևելու հարցն է, իսկ երբ նման խնդիր է առաջանում երկրում ստեղծվում է վտանգավոր իրավիճակ այնպես, ինչպես Մարտի 1-ին»,- ընդգծեց նա` ավելացնելով, որ Սահմանդրությունից պետք է հանվի նախագահի անընդմեջ ընտրվելու դրույթը: 
Վ. Պողոսյանի պնդմամբ` քաղաքական իմաստություն ասելով նկատի ունի այն, որ պետք է քաղաքական իշխանությունները և առհասարակ քաղաքական վերնախավը հաճախ պետք է խորհրդակցեն և լսեն փիլիսոփաներին, քանի որ փիլիսոփայությունն ինքնին ճշմարտությունն է: 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play