Միանձնյա բողոքի ակցիա ՌԴ ԱԳՆ դիմաց.«Ա1+»


Միանձնյա բողոքի ակցիա ՌԴ ԱԳՆ դիմաց.«Ա1+»

  • 23-08-2016 12:44:12   | Հայաստան  |  Հասարակություն

«Ա1+»  Այս պահին Մարատ Ուելդանով-Գալուստյանի գործընկեր Ելենա Մակարենկոն միանձնյա բողոքի ակցիա է անում ՌԴ ԱԳՆ դիմաց՝ ի պաշտպանություն ՌԴ քաղաքացի, հայազգի Մարատ Ուելդանովի: Նա կոչ է անում փրկել Մարատին. սա հոսահատական քայլ է՝ ուղղված ՌԴ իշխանությունների անգործության դեմ: Ոչ Բաքվում ՌԴ դեսպանատունը, ոչ էլ ԱԳՆ-ն ոչ մի էական քայլ չեն արել Ուելդանովին և նրա ընտանիքի անդամներին օգնելու համար:
 
Հիշեցնենք, Մարատ Ուելդանով-Գալուստյանը կալանավորվել է Բաքվում՝ թմրանյութերի տարածման մեղադրանքով: Իրական պատճառը, կարծում են նրա մտերիմները, դա Մարատի հայկական ծագումն է: Մարատի գործընկեր Ելենա Մակարենկոն պատմում է, որ սկզբում իրեն և Մարատին մեղադրել են Հայաստանի, այնուհետև Ռուսաստանի  օգտին լրտեսության մեջ, իսկ 15 օր անց իրեն ազատ են արձակել,  իսկ Մարատին առաջադրվել է նոր մեղադրանք՝ թմրանյութերի պահպանում և տարածում:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play