Երկքաղաքացիություն ստանալիս այլևս պարտադիր չի լինի հայտնել ոստիկանությանը


Երկքաղաքացիություն ստանալիս այլևս պարտադիր չի լինի հայտնել ոստիկանությանը

  • 25-08-2016 18:05:51   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Ոստիկանության ներկայացրած նախագծերի փաթեթին, որով նախատեսվում է վերացնել ՀՀ քաղաքացու կողմից այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու դեպքում լիազոր մարմնին՝ ՀՀ ոստիկանությանը, սահմանված կարգով հայտնելու պահանջն ու այդ մասին չհայտնելու համար նախատեսված վարչական պատասխանատվությունը:

«Արմենպրես»­ի հաղորդմամբ՝ նախագիծը ներկայացրեց ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը: «Պրակտիկայի վերլուծությունից պարզ է դառնում, որ հիմնականում երկքաղաքացիության փաստերն ի հայտ են եկել ոչ թե երկքաղաքացիների կողմից այդ մասին սահմանված կարգով տեղեկացնելու, այլ անձնագրային և վիզաների վարչության կողմից նրանց մատուցվող ծառայությունների ընթացքում, իսկ վարչական պատասխանատվության ենթարկվել է ընդամենը 1 անձ»,­ ասաց նա: 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play