Հունգարիայում փախստականների հոսքից պաշտպանվելու համար պատրաստվում են երկրորդ պաշտպանիչ գիծը կառուցել


Հունգարիայում փախստականների հոսքից պաշտպանվելու համար պատրաստվում են երկրորդ պաշտպանիչ գիծը կառուցել

  • 26-08-2016 16:36:08   | Հունգարիա  |  Հասարակություն

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ուրբաթ ազգային ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է ապօրինի միգրացիան խոչընդոտող ևս գծի շինարարության ծրագրի մասին, եթե Թուրքիան չփոխի իր միգրացիոն քաղաքականությունը: 
 
Interfax.ru-ի փոխանցմամբ` վարչապետը տեղեկացրել է, որ տեխնիկական աշխատանքներ են տարվում  ավելի զանգվածային պաշտպանական համակարգի կառուցման ուղղությամբ արդեն իսկ գոյություն ունեցող պաշտպանիչ գծի կողքին: 
Արևմտյան ԶԼՄ-ները հիշեցնում են, որ Հունգարիան Սերբիայի և Խորվաթիայի հետ սահմանին փշոտ մետաղալարեր է տեղադրել: Այդ միջոցառումները էականորեն կրճատել էին փախստականների հոսքը, որոնք տեղաշարժվել են Բալկանյան թերակղզուց դեպի Հյուսիսային Եվրոպայի երկրներ:  
Սակայն փախստականները ամեն դեպքում շարունակում են Սերբիայից հասնել Հունգարիա: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play