«Գողականները» «Սասնա ծռեր» խմբին հաց հասցրած Արթուրին բնակարան են նվիրել.«Հրապարակ»


«Գողականները» «Սասնա ծռեր» խմբին հաց հասցրած Արթուրին բնակարան են նվիրել.«Հրապարակ»

  • 27-08-2016 17:48:25   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
«Հրապարակ»-ը գրում է. «Օրեր առաջ գրել էինք, որ «Սասնա ծռեր» խմբին հաց հասցրած Արթուր Սարգսյանին բանտում շատ լավ են ընդունել և շատ լավ են վերաբերվում, այսպես կոչված, գողական աշխարհի ներկայացուցիչները։ Ու հիմա նա լավ պատիվ ունի կալանավորների շրջանում։
 
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ նրա հետ նստած «գողականները» կամ հեղինակություններն Արթուր Սարգսյանին նաև բնակարան են նվիրել Երևանի կենտրոնում։ Խոսքը երեքսենյականոց բնակարանի մասին է, ուր այցելել ու այդ առիթով նրան շնորհավորել են ընկերները։ Փորձել են այս տեղեկությունը ճշտել Արթուր Սարգսյանի եղբորից՝ Արսեն Սարգսյանից։ «Չգիտեմ, տեղյակ չեմ դրանից»,– եղավ պատասխանը։ Բայց, որքանով տեղյակ ենք, նրա ընկերները, մտերիմներն անգամ շնորհավորել են այդ բնակարանը։ «Այդ դեպքում իր ընկերներից հարցրեք»,– ասաց Արսեն Սարգսյանը։ Իսկ կապ ունե՞ք եղբոր հետ, ի՞նչ վիճակում է նա։ «Կապ չունեմ իր հետ, բողոք-դիմումը մերժել են, որ կալանքից հանեն, այնպես որ, սպասողական վիճակում ենք։ Իսկ հանդիպումը կատեգորիկ արգելված է»,– տեղեկացրեց նա»,– գրում է թերթը։
   
 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը