Ավստրալիայի արևմուտքում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և բնիկների միջև


Ավստրալիայի արևմուտքում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և բնիկների միջև

  • 30-08-2016 12:20:30   | Ավստրալիա  |  Հասարակություն

Կալգուրլի քաղաքում 55-ամյա Մարկ Ուիլյամ Դոնելիի նկատմամբ ընթացող դատական գործընթացն ընդհատվել է բնիկների զանգվածային բողոքի ցույցերի պատճառով: tass.ru-ի փոխանցմամբ` այդ մասին հաղորդել է ABC հեռուստաալիքը: 
 
Աղբյուրի տեղեկացմամբ` Մ. Դոնելին մեղադրվում է 14-ամյա անչափահասի ոչ կանխամտածված սպանության մեջ: Բնիկները կարծում են, որ հանցագործությունը կատարվել է ռասայական հողի վրա: 
Զայրացած բնիկները հարձակվել են դատարանի շենքի վրա` փորձելով բռնել նրանց, սակայն ոստիկանությունն արցունքաբեր գազ է օգտագործել: Բախումների ընթացքում մի քանի ցուցարարներ և առնվազն մեկ ոստիկան ստացել են մարմնական վնասվածքներ: 
Արևմտյան Ավստրալիայի ոստիկանության ներկայացուցիչը հաղորդել է, որ դատական գործընթացը տեղափոխվելու է Պերտ և վերսկսվելու է չորեքշաբթի: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play