Եվրամիությունը G20-ի ընթացքում հայտարարելու է Մեծ Բրիտանիայի հետ նոր գործընկերություն ստեղծելու մասին


Եվրամիությունը G20-ի ընթացքում հայտարարելու է Մեծ Բրիտանիայի հետ նոր գործընկերություն ստեղծելու մասին

  • 30-08-2016 14:09:10   |   |  Միջազգային

Եվրամիությունը չինական Խանչժոու քաղաքում կայանալիք G20 գագաթնաժողովի ընթացքում հայտարարելու է Մեծ Բրիտանիայի հետ նոր գործընկերություն ստեղծելու մասին:
 
tass.ru-ի փոխանցմամբ` այդ մասին Բրյուսելում հաղորդել է եվրոպական դիվանագիտական աղբյուրը: 
Վերջինիս խոսքերով`  Brexit-ը մի թեմա է, որը պետք է նախևառաջ քննարկվի Եվրամիության և Մեծ Բրիտանիայի մակարդակով: 
Աղբյուրը տեղեկացրել է, որ G20 գագաթնաժողովի ընթացքում իրենք կարող են միայն իրենց գործընկերներին հավատացնել, որ կանեն ամեն հնարավորը, որպեսզի ստեղծեն Մեծ Բրիտանիայի հետ գործընկերության նոր շրջանակներ:
 
Նոյյան տապան  -   Միջազգային