Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին քիչ հավանական է, քանի դեռ նախագահը Էրդողանն է. եվրահանձնակատար


Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին քիչ հավանական է, քանի դեռ նախագահը Էրդողանն է. եվրահանձնակատար

  • 30-08-2016 14:24:27   |   |  Միջազգային

Թուրքիայի մուտքը Եվրամիության կազմ քիչ հավանական է, քանի դեռ այդ երկրի նախագահը Ռեջեփ Թաիբ Էրդողանն է: tass.ru-ի փոխանցմամբ` նման կարծիք է հայտնել թվային տնտեսության և հասարակության գծով եվրահանձնակատար Գյունտեր Էթինգերը: 
 
Վերջինիս խոսքերով` հավանական է, որ վերոնշյալ հարցն ավելի ակտուալ դառնա Էրդողանի նախագահությունից հետո. <<Ելնելով գործերի ներկայիս դրությունից` Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին անհնար է լինելու նվազագույնը մինչև հաջորդ տարի>>:
Ավելի վաղ, Էթինգերը նաև կարծիք էր հայտնել, որ Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմի չեղարկման որոշումն այս տարի չի կայացվի: 
Նա ընդգծել է, որ մահապատիժն անհամատեղելի է իրենց արժեքների և պայմանագրերի հետ. <<Ոչ մի երկիր չի կարող ԵՄ անդամ դառնալ, եթե ներդրում է մահապատիժը որպես պատժի բարձրագույն ձև>>:    
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play