Իռալնդիայում United Airlines ավիաընկերության ինքնաթիռի վթարային վայրէջքի արդյունքում 16 մարդ է տուժել


Իռալնդիայում United Airlines ավիաընկերության ինքնաթիռի վթարային վայրէջքի արդյունքում 16 մարդ է տուժել

  • 31-08-2016 16:38:01   | Իռլանդիա  |  Միջազգային

Իռլանդիայի «Շենոն» միջազգային օդանավակայանում վթարային վայրէջքի ժամանակ առնվազն 16 մարդ է տուժել:
 
Interfax.ru-ի փոխանցմամբ` ավիափոխադրողի ներկայացուցիչը նշել է, որ United Airlines ավիաընկերությունն օգնություն և աջակցություն է ցուցաբերում իր հաճախորդներին և UA-880 չվերթի անձնակազմի անդամներին, որոնք հայտնվել են լուրջ և անսպասելի գոտում Հյուսթոնից լոնդոնյան օդանավակայան կատարված թռիչքի ընթացքում: 
Արտակարգ վայրէջք կատարելուց հետո օդանավակայանում ուղևորներին դիմավորել է բժշկական անձնակազմը, իսկ բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց: 
Նշվում է, որ Boeing 767-300 ինքնաթիռում գտնվել է 207 ուղևոր և անձնակազմի 13 անդամ: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային