Քլինթոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահ ընտրվելու դեպքում ակտիվացնելու է արտաքին քաղաքականությունը


Քլինթոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահ ընտրվելու դեպքում ակտիվացնելու է արտաքին քաղաքականությունը

  • 01-09-2016 13:41:22   | ԱՄՆ  |  Միջազգային

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը մտադիր է հաղթանակի դեպքում ակտիվ արտաքին քաղաքականություն վարել: tass.ru-ի փոխանցմամբ` այս մասին նա հայտարարել է Օհայո նահանգում կայացած նախընտրական քարոզարշավի ընթացքում: 
 
Նա կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ն հանդիսանում է բացառիկ մի երկիր, որն անփոխարինելի է: 
«Ամերիկյան առաջնորդությունը նշանակում է մեր համախոհների աջակցություն, քանի որ գոյություն ունի դաշնակիցների ցանց և այն հանդիսանում է մի մասնիկը նրա, ինչը մեզ դարձնում է բացառիկ»,- ասել է նա` հավելելով, որ աշխարհում ոչ մի ուրիշ պետություն չունի այնպիսի դաշինքներ, ինչպիսիք իրենցն է: 
Այդ կապակցությամբ նա նաև քննադատության է ենթարկել իր մրցակից Դոնալդ Թրամփին Հանրապետական կուսակցությունից:   
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play