ԱՄՆ պետքարտուղարի հանգրվանած հնդկական հյուրանոցում ձերբակալվել է դանակով զինված տղամարդ
01-09-2016 17:42:52 | Հնդկաստան | Հասարակություն
Հոգեբանորեն անհավասարակշիռ զինված քաղաքացին ձերբակալվել է հնդկական Leela Palace հյուրանոցում ստեղծած իրարանցումից հետո, որտեղ հանգրվանել էր ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
tass.ru-ի փոխանցմամբ` այդ մասին հաղորդել է Նյու Դելիի ոստիկանությունը:
Իրավապահ մարմինների տվյալներով` ոմն Ուդայ Ռադը Հնդկաստանի հյուսիսային Հարյանա նահանգի 53-ամյա բնակիչ է, ով ձերբակալվել է նախորդ գիշեր հյուրանոցի անվտանգության և ոստիակնության աշխատակիցների հետ վեճից հետո: Վերջիններս փորձել են տղամարդուն դուրս վռնդել հյուրանոցից ոչ ադեկվատ պահվածքի համար:
Հետախուզության ընթացքում ձերբակալվածի մոտ հայտնաբերվել է դանակ, սակայն հարցաքննության ընթացքում նա հայտարարել է, որ դանակն իր մոտ պահում է բացառապես սեփական անվտանգության ապահովման համար և տեղյակ չի եղել, որ հյուրանոցում հանգրվանել է ԱՄՆ-ի պետքարտուղարը: