Անդրիաս Ղուկասյանը հնարավոր է այսօր դադարեցնի հացադուլը


Անդրիաս Ղուկասյանը հնարավոր է այսօր դադարեցնի հացադուլը

  • 02-09-2016 16:41:24   | Հայաստան  |  Հասարակություն

«Ոտքի Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը  «Հետքի» հետ զրույցում հայտնեց, որ քիչ առաջ է տեսակցել իր պաշտպանյալին, ում առողջական վիճակը գնահատում է բավարար, առողջական լուրջ խնդիրներ չունի, գտնվում է բժիշկների հսկողության ներքո։
 
«Ամենայն հավանականությամբ, Անդրիաս Ղուկասյանն օրվա ընթացքում հանդես կգա հայտարարությամբ և կդադարեցնի իր՝ 33 օր շարունակվող հացադուլը»,-նշում է փաստաբան Մեժլումյանը։
 
Թե ինչ հայտարարության է հանդես գալու Ղուկասյանը, Մեժլումյանը չի ցանկանում մանրամասնել՝ հորոդորելով սպասել։
 
Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանն  օգոստոսի 1-ին հացադուլ էր հայտարարել հետևյալ պահանջով. «Պահանջում եմ ժողովրդից Հայաստանում հաստատել սահմանադրական կարգ և վերականգնել արդարադատությունը իրեն հասանելի բոլոր միջոցներով։ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին»։
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play