Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին պատահարների ամփոփագիրը


Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին պատահարների ամփոփագիրը

  • 02-09-2016 18:50:08   | Հայաստան  |  Իրավունք

Սեպտեմբերի 1-ին, ժամը 16.50-ին, Երևանի Իսահակյան և Նալբանդյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն Տուարեգ» և «ՎԱԶ-21703» մակնիշի ավտոմեքենաներ, որից հետո «ՎԱԶ-21703»-ը բախվել է մայթեզրին կայանված «Մերսեդես-Բենց» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաների, վերջինն էլ, հետ շպրտվելով, բախվել է կայանված մեկ այլ «Ֆոլքսվագեն Տուարեգ»-ի: 
Վթարի հետևանքով «ՎԱԶ-21703»-ի վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
Սեպտեմբերի 1-ին, ժամը 12.20-ին, Երևանի Արին-Բերդի փողոցի թիվ 108/7 հասցեի դիմաց իրար են բախվել «Լեքսուս», «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
Սեպտեմբերի 1-ին, ժամը 3.05-ին, հիվանդանոցից Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է դիմել 71-ամյա քաղաքացուհի և հայտարարել , որ մարմնական վնասվածքները ստացել է օգոստոսի 31-ին, ժամը 13-ից 14-ն ընկած ժամանակահատվածում, միկրոավտոբուսում վայր ընկնելու հետևանքով:
Կատարվում է քննություն:
 
***
Օգոստոսի 1-ին, ժամը 21.25-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Էրեբունի փողոցի 29 շենքի թիվ 54 շինության դիմաց վրաերթի է ենթարկել 31-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
Սեպտեմբերի 1-ին, ժամը 23.30-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 45-րդ կմ-ին՝ Օհանավան գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել ձորը, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
 
***
Սեպտեմբերի 1-ին, ժամը 21-ի սահմաններում, Արմավիր-Երևան ճանապարհի 6-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-21010»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Սեպտեմբերի 2-ին, ժամը 00.20-ին, «Մերսեդես»-ի ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
Սեպտեմբերի 1-ին, ժամը 05.30-ի սահմաններում, «Մերսեդես Բենց E 320» մակնիշի ավտոմեքենան Մարտունի-Վարդենիս ճանապարհի 5-րդ կմ-ին բախվել է ճանապարհի բետոնյա պատնեշին, ինչի հետևանքով 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
Սեպտեմբերի 1-ին, ժամը 8-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղի 1-ին փողոցի թիվ 74 տան դիմաց վրաերթի է ենթարկել 47-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
Սեպտեմբերի 1-ին, ժամը 12-ի սահմաններում, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սյունիքի մարզի Բաղաբերդ թաղամասում վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play