Բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.07մլն.դրամ


Բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.07մլն.դրամ

  • 05-09-2016 17:31:11   | Հայաստան  |  Տնտեսություն

 
ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՀԱՅՏՆԱԲԵՐԱԾ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՇՎԱՐԿՎԵԼ 1.72ՄԼՆ.ԴՐԱՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՒՄԱՐԻ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻՆ ՀԱՍՑՎԱԾ ՎՆԱՍ
 
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 29.08-02.09.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում  կայացվել է 650.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 9 որոշում և հաշվարկվել 1.72մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: 
       
Մասնավորապես` 
 
       
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ.
 
Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում` 100.0հզ.դրամ ընդհանուր գումարով և հաշվարկվել է 950.5 հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս,որից` 
 
  Արարատի տարածքային բաժինն արձագանքել է Խոսրովի արգելոցում ս/թ օգոստոսի 31-ին ծագած հրդեհին և օժանդակել փաստի առթիվ հարուցված քրեական գործին:
   Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 130.5հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
    Տավուշի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված մեկ դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 820.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
   
    Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ 
 
Հաշվարկվել է 517.84հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս,որից`
  
   Ջրերի և մթնոլորտի վերահսկողության   բաժնի հայտնաբերած խախտման համար հաշվարկվել է 517.84հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
 
  Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար.
 
 Կազմվել է վարչական տուգանքի 3որոշում՝ 200.0 հազ.դրամ ընդհանուր գումարով,  որից՝
 
   Շիրակի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:
    Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի  որոշում:
     Արմավիրի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: 
   
 
Փայտանյութի ապօրինի տեղափոխում՝
   Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում՝ 300.0հազ.դրամ ընդհանուր գումարով և հաշվարկվել է 180.0hազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝
 
   
    Արագածոտնի տարածքային բաժնի վերահսկողական աշխատանքների իրականացման ընթացքում արձանագրված ապօրինի տեղափոխման դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հզ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 108.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: 
   Արարատի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի արդյունքում հայտնաբերված խախտման  համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է  200.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 72.0հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
 
Ապօրինի որսի իրականացման համար. 
  Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում` 50.0հազ.դրամ գումարով և հաշվարկվել է 67.0 հազ.դր.գումարի շրջակա միջավայրին հասցված վնասի համար,որից`
         
    Վայոց ձորի տարածքային բաժնի և ՀՀ ոստիկանության  Եղեգնաձորի  բաժնի հետ համատեղ ստուգայցի արդյունքում հայտնաբերվել է 1 ապօրինի  ձկնորսության դեպք: Հաշվարկվել է 67.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
   Գեղարքունիքի տարածքային բաժնում` ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի  Մ/Վ Գավառի բաժնից ստացված 12.5կգ խեցգետնի ապօրինի որսի 1 դեպքի համար իրականացվել է վարչական վարույթ:Նշանակվել է 50.0հազ.դր.վարչական տուգանքի որոշում, իսկ խեցգետինը կենդանի վիճակում բաց է թողնվել Սևանա լիճ:
  Գեղարքունիքի տարածքային բաժնի և <<Սևան ԱՊ>> ՊՈԱԿ–ի հետ համատեղ իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված /տիրազուրկ/ 30հատ /7կգ/ սիգ տեսակի ձուկը օրենքով սահմանված կարգով հանձնվել է <<Գավառի մանկատուն>> ՊՈԱԿ:
   Երևանի տարածքային բաժնի, ԱԻՆ նախարարության և ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցների  հետ համատեղ հայտնաբերվել է ապօրինի ձկնորսության դեպք: Առգրավվել է 400.0մ ձկնորսական ցանց, որի մեջ եղել է 30.0հատ <<կարաս>> տեսակի ձուկ:Ձուկը բաց է թողնվել Երևանյան լիճ, իսկ ձկնորսական ցանցն առգրավվել է Երևանի տարածքային բաժնի կողմից: 
  
    
          Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից  հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.07մլն.դրամ:
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play