Աշխարհի խոշորագույն ավիաընկերությունը դադարեցնում է թռիչքները դեպի Ռուսաստան
06-09-2016 15:21:46 | Ռուսաստան | Միջազգային
Աշխարհի խոշորագույն Delta Airlines ավիաընկերությունը դադարեցրել է թռիչքները Ռուսաստան: korrespondent.net-ի փոխանցմամբ` վերջին չվերթը լինելու է Մոսկվա-Նյու Յորք չվերթուղին:
Թռիչքը կատարվելու է տեղական ժամանակով ժամը 13.45-ին Շերեմետևո օդանավակայանից:
Աղբյուրի տեղեկացմամբ` ուղևորափոխադրողի հասանելի կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն` սեպտեմբերի 7-ին Delta Airlines-ի ինքնաթիռներով Նյու Յորք մեկնել ցանկացողները դա կարող են անել միայն կանգառներով. Սկզբում թռչել Փարիզ կամ Ամստերդամ:
Նշվում է, որ նախորդ տարվա դեկտեմբերին Delta Airlines-ը ուղևորների պակասի պատճառով կրճատել էր Մոսկվա իրականացվող չվերթների քանակաը, սակայն մայիսին դարձյալ վերսկսել էր թռիչքները: