Իրանի նախագահը կոչ է արել իսլամական աշխարհին պատժել Սաուդյան Արաբիային


Իրանի նախագահը կոչ է արել իսլամական աշխարհին պատժել Սաուդյան Արաբիային

  • 07-09-2016 14:38:31   | Իրան  |  Միջազգային

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին կոչ է արել իսլամական աշխարհին պատժել Սաուդյան Արաբիային կատարած հանցագործությունների համար: tass.ru-ի փոխանցմամբ` նա համապատասխան հայտարարությունն արել է իրանական կառավարության նիստի ընթացքում:
«Տարածաշրջանի երկրները և ամբողջ իսլամական աշխարհը պետք է համաձայնեցված միջոցառումներ ձեռք առնի, որպեսզի պատժի Սաուդյան Արաբիային»,- ասել է նա: 
 
Ռոուհանին հիշեցրել է Սաուդյան Արաբիայի Մինա հովտում նախորդ տարի տեղի ունեցած ողբերգությունը, որտեղ սպանվել են հարյուրավոր ուխտավորներ: 
«Դա տեղի է ունեցել հաջի անցկացման համար պատասխանատու անձանց անգործության և անիրազեկության պատճառով»,- կարծում է իրանցի նախագահը, ում խոսքերով` Իրանը երբեք չի մոռանա և չի ների Սաուդյան Արաբիային այդ զոհերի համար: 
Նրա խոսքերով, եթե խնդիրը միայն հաջի անցկացումը լիներ, այն երևի թե հնարավոր կլիներ լուծել. «Բայց ցավոք սրտի սաուդյան իշխանությունները տարածաշրջանում այլ հանցագործություններ ևս իրականացնում են` աջակցելով ահաբեկչությանը և Իրաքում ու Սիրիայում թափելով մահմեդականների արյուն, իսկ Եմենում ամեն տարի կանանց և երեխաներին ենթարկել ռմբահարումների»,- ընդգծել է Ռոուհանին: 
Նշվում է, որ նախորդ տարի հաջի ընթացքում Մինա հովտում հրմշտոցի արդյունքում զոհվել է 800 մարդ, այդ թվում 464 իրանցի: Միևնույն ժամանակ իրանական աղբյուրները նշում են, որ այդ ժամանակ հազարավոր մարդիկ են զոհվել: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play