Թուրքմենստանում սեպտեմբերի 14-ին ընդունվել Է Սահմանադրական փոփոխությունների օրենքը


Թուրքմենստանում սեպտեմբերի 14-ին ընդունվել Է Սահմանադրական փոփոխությունների օրենքը

  • 14-09-2016 14:21:03   |   |  Քաղաքական

 
Թուրքմենստանի Ավագների խորհրդի նիստում (Յաշուլար Մասլախատի) սեպտեմբերի 14-ին ընդունվել Է Սահմանադրական փոփոխությունների օրենքը:
Ինչպես «Նոյյան Տապան»-ին տեղեկացրել են ՀՀ-ում Թուրքմենստանի դեսպանությունից, Սահմանադրական օրենքի ընդունումը դարձել Է երկրում նախաձեռնված սահմանադրական բարեփոխումների տրամաբանական շարունակությունը, որը նպատակաուղղված Է քաղաքական համակարգի հետագա կատարելագործմանը, պետության ու հասարակության փուլ առ փուլ ժողովրդավարացմանը, որը, մասնավորապես, նախատեսում Է քաղաքական բազմազանություն եւ բազմակուսակցականություն: Այդ գործընթացի կարեւոր արդյունքներից մեկը Թուրքմենստանում, երկրի պատմության մեջ առաջին անգամ, մարդու իրավունքների լիազոր ներկայացուցչի պաշտոնի սահմանումն Է, նշվում Է հաղորդագրության մեջ: Սահմանադրական օրենքի ընդունմանը նախորդել Է դրա լայն քննարկումը քաղաքական կուսակցություններում, հասարակական կազմակերպություններում, աշխատավորական կոլեկտիվներում: Նոր օրենքը պատրաստելիս հաշվի են առնվել երկրի քաղաքացիներից ստացված առաջարկություններն ու ցանկությունները: Ավագների խորհրդի նիստում ելույթ Է ունեցել երկրի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը:  
Ինչպես նշվում Է Թուրքմենստանի դեսպանատան հաղորդագրության մեջ, իր ելույթում թուրքմենական պետության ղեկավարը ներկայացրել Է անկախության 25 տարիների ընթացքում երկրի նվաճումները քաղաքական, սոցիալ-տնտեսական եւ հումանիտար ոլորտներում: Խոսելով սոցիալ-տնտեսական բնագավառի ձեռքբերումների մասին՝ նախագահը, մասնավորապես, նշել Է, որ 25 տարում երկրում կատարվել են 144 մլրդ դոլարի կապիտալ ներդրումներ, կառուցվել եւ շահագործման են հանձնվել արտադրական եւ ոչ արտադրական նշանակության 544 խոշոր օբյեկտներ: 1995 թվականի համեմատությամբ արտաքին առեւտրի շրջանառության ծավալն աճել Է ութ անգամ: Մասնավոր հատվածը բարձր տեմպերով Է զարգանում արդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության, ծառայությունների ոլորտում եւ այլ ճյուղերում: Այսօրվա դրությամբ Թուրքմենստանի ՀՆԱ-ի կառուցվածքում ոչ պետական հատվածի բաժինը 68 տոկոս Է (առանց վառելիքաԷներգետիկական համալիրի հաշվառման): Ոչ պետական ձեռնարկությունների ընդհանուր թվաքանակը հասել Է 25 հազարի:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play