«ՀԿԵ» ՓԲԸ-ն Լոռու մարզի բնակիչներին կոչ է անում պահպանել անվտանգության նորմերը երկաթուղում


«ՀԿԵ» ՓԲԸ-ն Լոռու մարզի բնակիչներին կոչ է անում պահպանել անվտանգության նորմերը երկաթուղում

  • 19-09-2016 18:23:04   | Լոռու մարզ  |  Կազմակերպություններ

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ հիշեցնում է երկաթուղում անվնանգության նորմերի պահպանելու անհրաժեշտության մասին և կոչ է անում Լոռու մարզի Ձորագետ և Ձախի Ձոր գյուղերի բնակիչներին չքայլել երկաթուղային գծերով:
 
Ձորագետից Թումանյան տանող ավտոմայրուղու թունելը ներկա պահին վերանորոգվում է. ճանապարհը փակ է ավտոտրանսպորտի երթևեկության համար և գործում է ավելի երկար շրջանցիկ ավտոճանապարհ:
 
Այդ պատճառով նշված գյուղերի բնակիչները, որպես ավելի կարճ այլընտրանքային ճանապարհ օգտագործում են երկաթուղային գծերը: Մասնավորապես, Սանահին-Թումանյան վազուրդում տեղի բնակիչները ոչ միայն դուրս են գալիս գծերի վրա, այլև անցնում են 500, 300 և 150 մետր երկարություն ունեցող երկաթուղային թունելներով, ուղևորատար և բեռնատար գնացքներ սպասարկող «Թումանյան» երկաթուղային կայարանի տարածքով:
 
Այս ճանապարհից օգտվում են նաև Թումանյանում ապրող աշակերտները, ովքեր հաճախում են Ձորագետում գտնվող դպրոց:
 
Ստեղծված իրավիճակի և անվտանգության կանոններ պահպանելու անհրաժեշտության մասին տեղեկացվել է Լոռու մարզի Ոստիկանությունը: Թունելների մոտ հերթապահում են ոստիկանության աշխատողներ:
 
Իր հերթին Հարավկովկասյան երկաթուղին բոլոր անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում գնացքների անվտանգ երթևեկությունն ապահովելու համար: Երկաթուղային կայարաններում և գծերում ստուգումներ են անցնում, գծերի վրա հայտնաբերված մարդկանց հետ տարվում է անհրաժեշտ աշխատանք:
 
«ՀԿԵ» ՓԲԸ կոչ է անում բնակիչներին և դպրոցականների ծնողներին չվտանգել իրենց և իրենց երեխաների կյանքը և առողջությունը՝ փորձելով տեղհասնելավելի կարճ ճանապարհով:
 
Բնակիչները կարող են երթևեկել շրջանցիկ ավտոմաբիլային ճանապարհով, որն անվտանգ է, չնայալ ավելի երկար:
 
Իսկ երկաթուղին նախատեսված չէ հետիոտների համար:
 
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play