Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Արգենտինայի Մխիթարյան վարժարանի սաներին


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Արգենտինայի Մխիթարյան վարժարանի սաներին

  • 26-09-2016 13:18:26   | Արմավիրի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Սեպտեմբերի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արգենտինայի Մխիթարյան վարժարանի սաներին` ուղեկցությամբ մայրենի լեզվի ուսուցչուհի տիկ. Զեփյուռ Տիսչեկենյանի:
 
Ամենայն Հայոց Հայրապետը, ծանոթանալով յուրաքանչյուր սանի հետ, իր օրհնությունը բերեց երիտասարդներին, նաև վերհիշեց իր հանդիպումը վարժարանի տեսչության և աշակերտության հետ Արգենտինա կատարած հովվապետական այցի շրջանակներում:
 Նորին Սրբությունը վարժարանի սաների հետ զրուցեց նրանց ուսումնառության, ինչպես նաև ազգային-եկեղեցական կյանքին մասնակցության մասին: 
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հռոմի Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի Հայաստան կատարած այցին և Հայոց և Կաթոլիկ Եկեղեցիների միջև փոխհարաբերություններին: Նորին Սրբությունը նաև պատասխանեց երիտասարդների հարցերին, որոնք վերաբերում էին Ամենայն Հայոց Կաթողիկոսի կյանքին, առօրյային և հայրապետական ճամփորդություններին:
###
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play