Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Հայ Դատի և Ամերիկայի հայկական համագումարի վաշինգտոնյան գրասենյակների ղեկավարների հետ


Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Հայ Դատի և Ամերիկայի հայկական համագումարի վաշինգտոնյան գրասենյակների ղեկավարների հետ

  • 30-09-2016 17:38:09   | ԱՄՆ  |  Մամլո հաղորդագրություն

Սեպտեմբերի 29-ին Վաշինգտոնում ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Հայ Դատի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանի և Ամերիկայի հայկական համագումարի վաշինգոտնյան գրասենյակի ղեկավար Բրայան Արդունիի հետ։
 
Էդվարդ Նալբանդյանը զրուցակիցներին ներկայացրեց Միացյալ Նահանգներ իր այցելության և ունեցած հանդիպումների արդյունքները։
 
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Հայ Դատի հանձնախմբի և Ամերիկայի հայկական համագումարի գործունեության և առաջիկա ծրագրերի շուրջ։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play