ԱՐՄԵՆԱԼ գործարանը յուրացրել է կոնտեյներային փայլաթիթեղի արտադրությունը


ԱՐՄԵՆԱԼ գործարանը յուրացրել է կոնտեյներային փայլաթիթեղի արտադրությունը

  • 03-10-2016 11:43:43   | Հայաստան  |  Տնտեսություն

ՌՈՒՍԱԼ ընկերության Երևանի փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանը յուրացրեց կոնտեյներային փայլաթիթեղի արտադրությունը, այն նախատեսված է մթերային կոնտեյներների պատրաստման համար: Այս արտադրատեսակը համաշխարհային շուկայում բարձր պահանջարկ ունի:
 
Կոնտեյներային փայլաթիթեղի փորձնական նմուշներն արժանացել են սպառողների դրական գնահատականին և պատվիրատուներին արդեն առաքվել են արտադրական խմբաքանակներ: 
             
Մինչ ընթացիկ տարվա վերջ ԱՐՄԵՆԱԼ-ը կհասցնի նոր արտադրանքի թողարկումը մինչև ամսական 400 տոննա, իսկ  2017 թ.  նախատեսում է հասցնել ամսկան ծավալը 600 տոննայի: Տվյալ արտադրատեսակի սպառման հիմնական շուկան ԱՄՆ-ն է:
                
«Գործարանի հետագա զարգացման ռազմավարության շրջանակներում մյուս տարի նախատեսվում է տեղադրել կոնտեյներային փայլաթիթեղի հատման  ևս մեկ հոսքագիծ», - ասաց ԱՐՄԵՆԱԼ-ի գլխավոր տնօրեն Վյաչեսլավ Սինելնիկովը:
 
 
Տեղեկություն գործարանի մասին
ԱՐՄԵՆԱԼ-ը ստեղծվել է Երևանում ՌՈՒՍԱԼ ընկերության կողմից 2000 թ. Քանաքեռի ալյումինի գործարանի հիմքի վրա, այն Հայաստանի խոշորագույն արդյունաբերական ձեռարկություններից է, Կովկասում և Կենտրոնական Ասիայում փայլաթիթեղի միակ արտադրողը: ՍԱՅԱՆԱԼ, «Ուրալսկայա ֆոլգա», «Սայանսկայա ֆոլգա» գործարանների հետ կազմում է ՌՈՒՍԱԼ-ի փաթեթավորման դիվիզիոնը:
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play