Տ. Տաճատ վարդապետ Ծատուրյանն արժանացել է Հայրապետական օրհնության


Տ. Տաճատ վարդապետ Ծատուրյանն արժանացել է Հայրապետական օրհնության

  • 03-10-2016 18:13:06   | Արմավիրի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Հոկտեմբերի 3-ին, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի,  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, Լեհաստանի հայոց հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ. Տաճատ աբեղա Ծատուրյանն Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում տվչության հատուկ արարողությամբ, ձեռամբ Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Գերաշնորհ Տ. Եզնիկ  արքեպիսկոպոս Պետրոսյանի, ստացավ մասնավոր վարդապետության աստիճան:
 
Օրեր առաջ տեղի էր ունեցել Հայր Տաճատի` «Սուրբ Ծննդյան և Հայտնության տոնը Հայ Եկեղեցում Դ-Է դարերում` ըստ հայ եկեղեցական մատենագրության» թեմայով վարդապետական թեզի բանավոր պաշտպանությունը:
Տվչության օրը Տաճատ վարդապետին, առաջնորդությամբ Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանի և Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի, ընդունեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Վեհափառ Հայրապետը շնորհավորեց վարդապետական աստիճան ստացած Հայր Սուրբին և անդրադարձավ Տաճատ վարդապետի անձին, նվիրյալ ծառայությանը և հանձնառության ոգուն` մաղթելով նույն նախանձախնդրությամբ շարունակել հոգևոր ծառայությունը Լեհաստանի հայ համայնքին: 
Այս առիթով Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց վարդապետական թեզերի պաշտպանության հանձնաժողովի բոլոր անդամներին, ինչպես նաև Եզնիկ և Հովնան Սրբազաններին: 
Վերջում, Հայր Սուրբի կուրծքը զարդարելով վարդապետական ակնակուռ լանջախաչով, Վեհափառ Հայրապետը ‹‹Պահպանիչ›› աղոթքով օրհնեց Տաճատ վարդապետ Ծատուրյանին՝ հայցելով, որ Տերն առավել զորացնի Հայր Սուրբին իր հովվական ծառայության մեջ:
###
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play