«Հայաստանն այս պահից սկսած պետք է համապատասխան հիմքեր ստեղծի արևային տեխնոլոգիաների զարգացման և արտադրության համար». Փիթեր Գևորգյան (Տեսագրություն)


«Հայաստանն այս պահից սկսած պետք է համապատասխան հիմքեր ստեղծի արևային տեխնոլոգիաների զարգացման և արտադրության համար». Փիթեր Գևորգյան (Տեսագրություն)

  • 08-10-2016 12:00:00   | Հայաստան  |  Մամուլի սրահ


 Հոկտեմբերի 8-ին ժամը 12.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում  Գիտությանը, նորարարական տեխնոլոգիաների զարգացմանը և հեռանկարային լուծումերին աջակցող «Նոյյան Տապան» Հիմնադրամը կազմակերպել է հանդիպում – քննարկում «Vector Data Design» ընկերության ինժեներ-մասնագետ, գիտնական, պրոֆեսոր ամերիկահայ Փիթեր Գևորգյանի հետ։
 
Թեման՝  «Արեւային էներգետիկայի հեռանկարները Հայաստանում, Հայաստանի արևային էներգիայի արտադրության, արևային PV համակարգերի նախագծման և շինարարության, ռիսկերի կառավարման և տնտեսական գնահատման կարողությունների ու տեխնոլոգիական հարցերի մանրամասները»։
 
Թեմայի վերաբերյալ.
 
Վերջին մի քանի տարիների ընթացքում  արևային ֆոտովոլտայիկ (արևային ՖՎ) համակարգերի արժեքի զգալի անկումը հանգեցրել է դրանց համաշխարհային պահանջարկի աճին։ Հայաստանը, որն ունի արևից էլեկրտրաէներգիա ստանալու մեծ ներուժ, նաև հնարավորություն ունի օգտվելու այս համաշխարհային միտումից: Հայաստանում էներգետիկայի օրենսդրական միջավայրի փոփոխություններից հետո, մասնավորապես երկկողմանի հաշվիչների կիրառման վերաբերյալ օրենքի ընդունումից հետո, հանրային հետաքրքրությունը այս ոլորտի նկատմամաբ զգալի աճել է: 
 
Հյուրի մասին.
 
Դոկտոր Փիթեր Գևորգյանը՝ միջազգային ճանաչում ունեցող պրոֆեսոր, արևային ֆոտովոլտայիկ և այլընտրանքային էներգիայի ոլորտում բազմաթիվ գրքերի հեղինակ է: Նա ունի էլեկտրոնիկայի բակալավրի աստիճան,  համակարգչային գիտության մագիստրոս է և էլեկտրատեխնիկայի դոկտոր։ Նրա աշխատանքային փորձը վերականգնվող էներգիայի աղբյուրների ոլորտում է, որպիսիք են արեգակնային էներգիան, վառելիքային բջիջները և միկրո - տուրբինների կոֆեներացիան։
Նա նախագծել է ավելի քան 250 ՄՎտ ֆոտովոլտայիկ համակարգեր առողջապահության, ավիացիայի և տարածաշրջանային էներգամատակարար ընկերությունների համար: Նա Կանադայի և Կալիֆորնիայի արհեստավարժ ճարտարագետների և Կալիֆորնիայի Էներգետիկայի ճարտարագետների միության ակտիվ անդամ է։ Դոկտոր Գևորգյանը  ընդլայնված արևային ֆոտովոլտայիկ եւ այլընտրանքային էներգետիկ էներգիայի արտադրության հրավիրված պրոֆեսոր- դասախոս է, ով իրականացրել է բազմաթիվ սեմինարներ և դասախոսություններ ամբողջ աշխարհում: Հարկ է նաև նշել, որ նրա հրատարակված 17 գրքերից 9-ը արևային էներգիայի ոլորտում են։
 
Քննարկմանը ներկա լրատվամիջոցները
1.ԱՐTV
2.NT.am
3.Vesti.am
 
Քննարկման լուսանկարներն այստեղ
Հավելյալ տեղեկությունների համար դիմել 060-35-11-24 կամ 060-35-11-25  հեռախոսահամարներով։
Նոյյան տապան  -   Մամուլի սրահ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play