ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված ցուցահանդես Լոս Անջելեսում


ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված ցուցահանդես Լոս Անջելեսում

  • 07-10-2016 19:48:31   | ԱՄՆ  |  Մշակույթ

Լոս Անջելեսում շարունակվում են Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումները: ՀՀ գլխավոր հյուպատոսության և Գլենդեյլի քաղաքային խորհրդի համատեղ ջանքով Գլենդեյլի քաղաքապետարանի շենքում բացվել է «Դարավոր Հայաստանի նորանկախ պետությունը» խորագրով լուսանկարչական ցուցահանդես:
 
Ցուցահանդեսին ներկայացված 150 լուսանկարները պատմում են 1990-2016թթ. ժամանակաշրջանում Հայաստանի մշակութային, տնտեսական, քաղաքական, գիտական ու հասարակական ոլորտներում տեղի ունեցած կարևորագույն իրադարձությունների մասին:
 
Բացման արարողությանը ցուցահանդեսի հեղինակ «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամի տնօրեն Պավել Սարգսյանը նշեց, որ միջոցառման նպատակն է հայ և օտարազգի հանրությանը ներկայացնել ՀՀ անկախության ճանապարհը:
 
ՀՀ հյուպատոս Արմելլա Շաքարյան իր ելույթում ընդգծեց, որ ՀՀ անկախության 25 տարիների ընթացքում Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շնորհիվ հնարավոր է եղել բազմաթիվ խնդիրներ հաղթահարել ու հաջողություններ արձագանքել:
 
Գլեդեյլի քաղաքային խորհրդի անդամ Վարդան Ղարպետյանը իր խոսքում կարևորեց նման ցուցահանդեսի բացումը Գլենդեյլում, որով քաղաքի բազմազգ բնակչությանը լրացուցիչ հնարավորություն է ընձեռվել լուսանկարների միջոցով ծանոթանալու Հայաստանի նորագույն պատմությանը և հայ համայնքին:
 
Միջոցառմանն Արմելլա Շաքարյանը շնորհակալագիր հանձնեց Վարդան Ղարպետյանին՝ հյուպատոսության հետ համագործակցելու և նմանատիպ միջոցառման կազմակերպելու հարցում օժանդակություն ցուցաբերելու հարցում:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play