Գերմանիայի արտգործնախարարն առաջարկել է միավորել Սիրիայի հարցով Ֆրանսիայի և ՌԴ-ի բանաձևերը


Գերմանիայի արտգործնախարարն առաջարկել է միավորել Սիրիայի հարցով Ֆրանսիայի և ՌԴ-ի բանաձևերը

  • 10-10-2016 15:36:37   | Գերմանիա  |  Միջազգային

Գերմանիայի արտգործնախարարն առաջարկում է միավորել Սիրիայի հարցով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ֆրանսիական և ռուսական բանաձևերը, որպեսզի վերջ դրվի Հալեպի շրջակայքում ընթացող մարտերին: 
 
Tass.ru-ի փոխանցմամբ` այդ մասին երկուշաբթի հայտարարել է գերմանական արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Զավսան Շեբլին: 
Նրա խոսքերով` կարևոր է գտնել երկու նախագծերը մեկտեղող հնարավորություն, որը հավանության կարժանանա ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից և իրենք վերջապես կկարողանան վերջ դնել Սիրիայում ստեղծված դժողքին: 
Խոսելով այն մասին, թե ինչ տեսք կունենա փոխզիջումային տարբերակը, Շելբին հայտարարել է, որ Գերմիանիայի արտգործնախարարությունն առայժմ նման որոշում չունի. «Եթե ես ունենայի նման բաղադրատոմս, ապա մարտեր չէին լինի»:
Գերատեսչության ներկայացուցիչը հիշեցրել է, որ Ռուսաստանը չի աջակցում Հալեպի շրջանում ոչ թռիչքային գոտի ստեղծելուն այն դեպքում, երբ Գերմանիան հակառակը, այն անհրաժեշտ պայման է համարում: Նա նաև հավելել է, որ Բեռլինն արդեն Մոսկվային կոչ է արել ազդել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վրա մարդասիրական իրադրությունը բարելավելու նպատակով: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play