Ռուսաստանը Սիրիայում ռազմածովային բազա է ստեղծելու


Ռուսաստանը Սիրիայում ռազմածովային բազա է ստեղծելու

  • 10-10-2016 17:11:49   | Ռուսաստան  |  Միջազգային

Ռուսաստանը Սիրիայում մշտական հիմքի վրա ստեղծելու է ռազմածովային բազա: 
 
korrespondent.net-ի փոխանցմամբ` այդ մասին հաղորդել է Ռուսաստանի Պաշտպանության փոխնախարար Նիկոլայ Պանկովը: 
Նրա խոսքերով` համապատասխան փաստաթղթերը ներկա պահին պատրաստված են և անցնում են միջգերատեսչական համաձայնեցման գործընթաց. «Մենք հույս ունենք, որ շուտով կխնդրենք Ձեզ այն վավերացնել»: 
Տարտուսում ռուսական նավատորմի նյութատեխնիկական ապահովության կետը գոյություն ունի 1970-ական թվականներից: Այն հանդիսանում է Միջերկրական ծովում Ռուսաստանի ռազմածովային նավատորմի միակ հենակետը: Կետի սպասարկմամբ զբաղվում են միայն քաղաքացիական անձիք:
Նշվում է, որ Ռուսաստանը ցանկանում է վերադարձնել ռազմական բազաները Կուբայում, Վիետնամում և Եգիպտոսում: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play