Ջորջ Ռոբերտսոն. «Թուրքիայում ԱՄՆ-ին պատկանող միջուկային<br /> զենք կա»<br />


Ջորջ Ռոբերտսոն. «Թուրքիայում ԱՄՆ-ին պատկանող միջուկային
զենք կա»

  • 10-02-2010 21:30:00   | Թուրքիա  |  Քաղաքական
ԱՆԿԱՐԱ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: «Time Turk» ինֆորմացիոն պորտալի հաղորդած տեղեկությունների համաձայն` ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Ջորջ Ռոբերտսոնը Թուրքիայում միջուկային զենքի առկայության հետ կապված հայտարարություն է արել, որում, մասնավորապես, ասված է. «Միջուկային զենքը գտնվում է Թուրքիայի տարածքում` ԱՄՆ-ին պատկանող «Ինջիրլիք» ռազմաբազայում»: Նախկին գլխավոր քարտուղարի հավաստմամբ` Թուրքիայի տարածքում կա մոտավորապես 40-90 միջուկային մարտագլխիկ:
Նոյյան տապան  -   Քաղաքական