Կարեն Դուրգարյանը Լայպցիգի Գևանդհաուսի նվագախմբի հետ հանդես է եկել հյուրախաղերով


Կարեն Դուրգարյանը Լայպցիգի Գևանդհաուսի նվագախմբի հետ հանդես է եկել հյուրախաղերով

  • 26-10-2016 14:07:17   | Գերմանիա  |  Մամլո հաղորդագրություն

Օրեր առաջ դիրիժոր Կարեն Դուրգարյանը Լայպցիգի Գևանդհաուսի նվագախմբի հետ հյուրախաղերով հանդես է եկել «Տեատրո Մայոր Ջուլիո Մարիո Սանտո Դոմինգո» թատրոնում:
 
Մեստրո Դուրգարյանն սկսել է համագործակցել Լայպցիգի Գևանդհաուսի նվագախմբի հետ 2014 թվականից և Լայպցիգի օպերայում  ղեկավարել թվով 6 ներկայացում:
 
Այսօր Կարեն Դուրգարյանը համարվում է աշխարհում մեծ հեղինակություն վայելող միակ հայ դիրիժորը. նա աշխատում է լավագույն հանրահռչակ նվագախմբերի հետ:
 
Մաեստրոն առաջիկայում հյուրախաղերի կմեկնի Իսրայել՝ ղեկավարելու Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախումբը:
 
Վալերի Գերգիևի հրավերով 2010 թվականից ցայսօր շարունակվում է Կարեն Դուրգարյանի կայուն համագործակցությունը Մարինյան թատրոնի հետ:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play