Պարզաբանում.ՀՀ ֆինանսների նախարարի բոլոր մեկնաբանությունները տրվել են ներկայումս գործող ՀՀ ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոն ՊՈԱԿ –ի վերաբերյալ


Պարզաբանում.ՀՀ ֆինանսների նախարարի բոլոր մեկնաբանությունները տրվել են ներկայումս գործող ՀՀ ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոն ՊՈԱԿ –ի վերաբերյալ

  • 27-10-2016 11:03:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հոկտեմբերի 26-ին Ազգային ժողովում ի պատասխան ՊՈԱԿ –ների վերաբերյալ լրագրողների հարցադրմանը՝ նկատի է ունեցել Ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոն ՊՈԱԿ –ը , որը գտնվում է ոչ թե Դիլիջան քաղաքում , այլ Երեւանում:
 
Ինչ վերաբերում է Դիլիջանի ուսումնական կենտրոնին, ապա կենտրոնը եղել է ՀՀ Ֆինանսների նախարարության ենթակայության եւ տիրապետման տակ միայն այն ժամանակահատվածում , երբ ՊԵԿ –ը  միացված է եղել նախարարությանը :
 
Հետագայում, կառույցների տարանջատման արդյունքում, Դիլիաջնի ուսումնական կենտրոնը ՊԵԿ –ին պատկանող այլ գույքի հետ միասին  2016 թվականի մարտի 17-ի կառավարության N 329-Նորոշմամբ հետ է վերադարձվել ՊԵԿ –ին:
 
 
ՀՀ Ֆինանսների նախարարության մամուլի քարտուղար
Լուսինե Մկրտչյան
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play