Շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է հաստոցավոր ավտոմատ և ձեռքի հակատանկային նռնականետեր.ԼՂՀ ՊՆ


Շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է հաստոցավոր ավտոմատ և ձեռքի հակատանկային նռնականետեր.ԼՂՀ ՊՆ

  • 27-10-2016 11:05:58   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Հոկտեմբերի 26-ի լույս 27-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 20 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 200 կրակոց: Շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետ ( ՀԱՆ-17 /12 արկ/) և ձեռքի հակատանկային նռնականետ ( ՁՀՆ-7 /2 արկ/):
 
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են՝ հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել մարտական ծառայություն:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play