Ո՞ր կուսակցություններն են հրավիրել ՀՀԿ 16-րդ համագումարին


Ո՞ր կուսակցություններն են հրավիրել ՀՀԿ 16-րդ համագումարին

  • 31-10-2016 16:17:48   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հայաստանի հանրապետական կուսակցության 16 րդ համագումարը տեղի կունենա նոյեմբերի 26-ին։ ՀՀԿ գործադիր մարմնի նիստում հաստատվել էր համագումարի օրակարգը։
 
Այս առնչությամբ ArmLur.am-ը  փորձեց զրուցել մի քանի կուսակցությունների ներկայացուցիչների հետ` հասկանալու համար,  թե հրավիրե՞լ են արդյոք իրենց  ՀՀ կուսակցության համագումարին, թե ոչ:
 
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը զրույցում նշեց, «Ես չունեմ ոչ մի հրավեր»:
 
Իսկ «Հայկական վերածնունդ» կուսակցության մամլո խոսնակ Էդգար Առաքելյանը ասաց. «Ո՛չ, չեմ կարծում, չենք մասնակցելու»:
 
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ ասաց, որ դեռևս տեղյակ չէ:
 
«Համախմբում» կուսակցության մամլո խոսնակ Արեգնազ Մանուկյանը զրույցում նկատեց. «Հրավիրած չի լինի, եթե հրավիրված էլ լինեինք, բնականաբար չէինք գնա»:
 
Իսկ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն ասաց. «Այս պահի դրությամբ նման հրավեր չենք ստացել և այս հարցի շուրջ քննարկում չի եղել»:
 
 ArmLur.am-ը նշում է, որ ՀՀԿ 16- րդ համագումարում կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է գալու հաշվետու ելույթով, տեղի է ունենալու ՀՀԿ նախագահի և գործադիր մարմնի ընտրություններ: 
 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/605361/ 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play