Հալեպում սիրիական ընդդիմությունը գործողություններ է սկսել Ասադի ուժերի դեմ


Հալեպում սիրիական ընդդիմությունը գործողություններ է սկսել Ասադի ուժերի դեմ

  • 02-11-2016 18:17:05   | Սիրիա  |  Հասարակություն

«Ազատ սիրիական բանակ» (ԱՍԲ) ընդդիմադիր զինված խմբավորումը հայտարարել է Հալեպում նոր ռազմական գործողություն սկսելու մասին:
 
Interfax.ru-ի փոխանցմամբ` ԱՍԲ-ի կողմից չորեքշաբթի տարածված հայտարարության մեջ ասվում է, որ նոր ռազմական գործողություն սկսելու մասին որոշումը կայացվել է «Հալեպ քաղաքն Ասադի ռեժիմի և նրա կողմնակիցների կողմից պաշարմանն ի պատասխան: 
Փաստաթղթում նաև ասվում է, որ գործողությունները կշարունակվեն  այնքան ժամանակ, քանի դեռ իրենք չեն հասնի Հալեպը շրջափակումից դուրս բերելուն և չեն ապահովի արդարացի կյանքի պայմաններ իրենց բնակիչների համար: 
ԱՍԲ-ն հայտարարել է, որ ձգտում է խուսափել խաղաղ բնակչության շրջանում զոհերից և խոստացել է, որ իր հարձակման թիրախում լինելու են միայն կառավարական ռազմական օբյեկտները: Այս կապակցությամբ ԱՍԲ-ն խորհուրդ է տվել կառավարական ուժերի կողմից վերահսկվող քաղաքի շրջաններում գտնվող սիրիացիներին հեռու մնալ ռազմական օբյեկտներից: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play