2009թ.-ի ընթացքում Հայաստանի նախագահի հրամանագրով 4 323<br /> անձի շնորհվել է ՀՀ քաղաքացիություն<br />


2009թ.-ի ընթացքում Հայաստանի նախագահի հրամանագրով 4 323
անձի շնորհվել է ՀՀ քաղաքացիություն

  • 29-01-2010 16:08:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2009թ.-ի ընթացքում ձեւակերպվել է ՀՀ քաղաքացու 191 451 անձնագիր: Ըստ ՀՀ Ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրի, Անձնագրային եւ վիզաների վարչության տարածքային անձնագրային ծառայությունների կողմից տպագրվել է 178 092 անձնագիր: Ըստ բնակության վայրի հաշվառվել է` 142 726, հաշվառումից հանվել է 86 632 քաղաքացի: ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու եւ քաղաքացիությունից դուրս գալու կապակցությամբ անցած տարի կազմվել եւ ընթացք է տրվել 6 725 քաղաքացու գործի: ՀՀ նախագահի հրամանագրով 4 323 անձի շնորհվել է ՀՀ քաղաքացիություն: Այլ պետության քաղաքացիություն ընդունելու կապակցությամբ դադարեցվել է 427 անձանց ՀՀ քաղաքացիությունը:
Նոյյան տապան  -   Հասարակություն