Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է Գերմանիայի կանցլերի գլխավոր խորհրդականին (Տեսանյութ)


Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է Գերմանիայի կանցլերի գլխավոր խորհրդականին (Տեսանյութ)

  • 04-11-2016 17:41:36   | Գերմանիա  |  Մամլո հաղորդագրություն



Նոյեմբերի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բեռլինում հանդիպում ունեցավ Գերմանիայի կանցլերի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Քրիստոֆ Հոյսգենի հետ։
 
ՀՀ ԱԳ նախարարը և Գերմանիայի կանցլերի գլխավոր խորհրդականը մտքեր փոխանակեցին հայ-գերմանական հարաբերությունների և դրանց զարգացման հեռանկարների վերաբերյալ։
 
Հանդիպման ընթացքում հանգամանալից զրույց ծավալվեց միջազգային, տարածաշրջանային խնդիրների շուրջ:
 
Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերն` ուղղված ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առաջ մղման համար համապատասխան պայմանների ստեղծմանը:
 
Կողմերն անդրադարձան Մերձավոր Արևելքում առկա իրավիճակին, փոքրամասնությունների պաշտպանության խնդիրներին, փախստականների օժանդակության հետ կապված հարցերին։
 
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների, դրանց նոր իրավական հիմքի շուրջ ընթացող բանակցությունների շուրջ։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play