ԻՊ-ի ահաբեկիչներն առևանգել են Իրաքի մոտ 300 նախկին ավտանգության ծառայակիցների


ԻՊ-ի ահաբեկիչներն առևանգել են Իրաքի մոտ 300 նախկին ավտանգության ծառայակիցների

  • 08-11-2016 16:31:41   | Իրաք  |  Հասարակություն

Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Ռավինա Շամդասանին հայտարարել է, որ նոյեմբերի 1-4-ն ընկած ժամանակահատվածում «Իսլամական Պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից առևանգվվել է 295 իրաքյան անվտանգության նախկին աշխատող:
 
Tass-ը հաղորդում է, որ դեպքերն արձանագրվել են Մոսուլի մոտակայքում գտնվող մի քանի գյուղերում: Շամդասանիի խոսքերով, գերիների ճակատագիրը մինչ օրս անհայտ է մնում:
Հաղորդվում է նաև Սինջար նահանգի 30 առաջնորդների առևանգման մասին, որոնցից 18-ը տարբեր տեղեկություններով արդեն սպանվել են Տելեֆար թաղամասում: Սակայն, ՄԱԿ-ի ներկայացուցչի խոսքերով նրանց առայժմ չի հաջողվել պարզել տեղեկության ճշգրտությունը:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play