Դեսպան Եգանյանը ելույթ է ունեցել «Կանադա-Եվրասիա-Ռուսաստան» բիզնես ընկերակցության ամենամյա համաժողովին


Դեսպան Եգանյանը ելույթ է ունեցել «Կանադա-Եվրասիա-Ռուսաստան» բիզնես ընկերակցության ամենամյա համաժողովին

  • 10-11-2016 13:55:02   | Կանադա  |  Մամլո հաղորդագրություն

Նոյեմբերի 8-ին Մոնրեալ քաղաքում անցկացվեց «Կանադա-Եվրասիա-Ռուսաստան» բիզնես ընկերակցության (CERBA) ամենամյա համաժողով, որին ներկա էին Կանադայում հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններ, դիվանագետներ, հասարակական-քաղաքական գործիչներ, գործարարներ, լրագրողներ: Միջոցառման գլխավոր բանախոսն էր Եվրասիական տնտեսական համագործակցության ինտեգրման հիմնական ուղղությունների և մակրոտնտեսության նախարար Տատյանա Վալովայան:
 
Համաժողովի աշխատանքներին մասնակցեց և ելույթով հանդես եկավ Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, ով տեղեկատվական վահանակների միջոցով ներկայացրեց Հայաստանի տնտեսության զարգացման հիմնական ուղղությունները և տնտեսական քաղաքականության առաջնահերթությունները: Դեսպանն անդրադարձավ Հայաստանում գործունեություն ծավալող խոշոր միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությանը, ինչպես նաև ներկայացրեց տնտեսական ոլորտի մի շարք կարևոր ցուցիչների վերաբերյալ համեմատական տվյալներ` վերջին տարիների կտրվածքով:
 
Համաժողովի շրջանակներում միջոցառում տեղի ունեցավ նաև նոյեմբերի 9-ին Օտտավայում գտնվող Կարլտոնի համալսարանում, որտեղ կազմակերպված քննարկման ընթացքում նախարար Վալովայան, դեսպան Եգանյանը և միջոցառման մյուս բանախոսները պատասխանեցին ներկաների հարցերին:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play